Լրահոս

19.02.2014 10:55


Ուկրաինայի ԱՆ–ն հայտնում է 25 զոհի մասին. Սպիտակ տունը դատապարտել է արյունահեղությունը

Ուկրաինայի ԱՆ–ն հայտնում է 25 զոհի մասին. Սպիտակ տունը դատապարտել է արյունահեղությունը

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Կիևում տեղի ունեցած բախումներից 25 մարդ է զոհվել, այդ թվում՝ ուկրաինական «Вести» թերթի լրագրող Վյաչեսլավ Վերյոմինը. նրան Կիևի կենտրոնում գնդակահարել են դիմակավորված անհայտ անձինք։

Ուկրաիայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրեյ Պորտնովը ցուցարարներից պահանջել է զենքերը վայր դնել և հանձնվել։

«Այսօրվա օրինախախտումները հատկապես խիստ հանցագործությունների տարրեր են պարունակում և պատիժ են նախատեսում։ Պահանջում ենք անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները և հանձնվել իրավապահներին, ազատել գրաված բոլոր հաստատությունները և տրանսպորտային հաղորդակցության միջոցները։ Դա անհրաժեշտ է անել մեր երկրում խաղաղության և անդորրի պահպանման համար»,–ասել է նա։

Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խոր մտահոգություն է հայտնել Կիևում արձանագրված բռնությունների կապակցությամբ՝ այդպիսով կիսելով փոխնախագահ Ջո Բայդենի դիրքորոշումը։

«Նախագահ Յանուկովիչին և Ուկրաինայի կառավարությանը կոչ ենք անում անհապաղ կարգավորել իրավիճակը և ճգնաժամից խաղաղ ճանապարհով դուրս գալու համար ընդդիմության հետ երկխոսություն սկսել։ Ուկրաինան մասնատող խոր տարաձայնությունները չեն կարող լուծվել ընթացող արյունահեղության միջոցով»,–ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը