Լրահոս

19.02.2014 12:10


Կասկածվում է դիակի առկայություն

Կասկածվում է դիակի առկայություն

Փետրվարի 18-ին` ժամը 12.18-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում` կոյուղագծերի 3-րդ դիտահորում, կասկածվում է դիակի առկայություն. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի ջրասուզական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության ԵՔՎ քրեական հետա­խուզության օպերատիվ խումբը և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատակիցները:
Զննվել է կոյուղագծի 50 դիտահոր:
Ժամը 18.30-ի դրությամբ` որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
***
Փետրվարի 19-ին` ժամը 10.35-ին, կոյուղագծի դիտահորերում դիակի որոնողական աշխատանքները շարունակելու համար դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը