Լրահոս

19.02.2014 20:52


Բեռլուսկոնին երկրորդ անգամ պաշտոնապես ամուսնալուծվեց

Բեռլուսկոնին երկրորդ անգամ պաշտոնապես ամուսնալուծվեց

Իտալական Մոնցա քաղաքի դատարանը վավերացրել է երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ու նրա երկրորդ կին Վերոնիկա Լարիոյի ամուսնալուծությունը: Չնայած դրան՝ դատավարությունը շարունակվում է. քննվում է ալիմենտների վճարման չափը։

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Բեռլուսկոնիի և Լարիոյի ամուսնությունը տևել է 24 տարի։ Ամուսնալուծության հայտը Լարիոն ներկայացրել էր 2009-ին՝ Իտալիայի նախկին վարչապետին մեղադրելով 17-ամյա աղջկա հետ իրեն դավաճանելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը