Լրահոս

19.02.2014 13:01


Եվրախորհրդարանն Ուկրաինայի հարցով շտապ հավաք է հրավիրում

Եվրախորհրդարանն Ուկրաինայի հարցով շտապ հավաք է հրավիրում

Եվրոպական խորհրդարանը շտապ հավաք է հրավիրելու, որին մասնակցելու են Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Սարիուշ–Վոլսկին և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը։ Այս մասին «Facebook»–ում հայտնել է երգչուհի, հասարակական գործիչ Ռուսլանա Լիժիչկոն։

«Կպահանջեն անհապաղ պատժամիջոցներ կիրառել և Ուկրաինա միջազգային դիտորդական առաքելություն գործուղել։ Մասնավորապես հայտնի է, որ ԵԱՀԿ–ն արդեն իսկ քննարկում է այդպիսի առաքելություն ուղարկելու հնարավորությունը»,–գրել է նա։

Լիժիչկոն ավելացրել է, որ կանի ամեն հնարավորը՝ Ուկրաինա տանելու որքան հնարավոր է՝ շատ օտարերկրյա քաղաքական գործիչների և միջազգային անկախ կազմակերպությունների ներկայացուցիչների։

«Ահագնացող դաժանությունը կանգնեցնելու միակ հնարավորությունը Յանուկովիչի հրաժարականն է»,–գրել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը