Լրագրող Անի Գևորգյանը այսօր հարցաքննվել է ոստիկանությունում` որպես վկա
Լրագրող Անի Գևորգյանն այսօր գնացել է ոստիկանություն, որտեղ ցուցմունք է տվել փետրվարի 12-ի դեպքերի վերաբերյալ: Այդ մասին «Zham.am»-ի հետ զրույցում ասել է լրագրողը: Այս պահին հարցաքննությունն ընդմիջվել է և կես ժամից այն կվերսկսվի: Գևորգյանը ոստիկանություն է հրավիրվել որպես վկա:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին «Հայ ազգային կոնգրեսի» երիտասարդները բաժանում էին մարտի 1-ի հանրահավաքն իրազեկող թռուցիկներ, երբ նրանց են մոտեցել երիտհհկականները, քաշքշուկ են հրահրել, այնուհետև հայտնվել են ոստիկանները, որոնք առանց հիմնավորումներ լսելու բերման են ենթարկել Կոնգրեսի երիտասարդներին, Կոնգրեսի վարչության գործադիր քարտուղարին, ինչպես նաև քաշքշել ու խոչընդոտել են լրագրող Անի Գևորգյանի և օպերատոր Սարգիս Գևորգյանի աշխատանքը և նրանց նույնպես բերման են ենթարկել: Այնուհետև Անի Գևորգյանի խոսքով Ոստիկանությունում իրեն հարվածել է Կենտրոնի ոստիկանության պետը:
Անի Գևորգյանը երեկ երեկոյան էլ 2,5 ժամ բացատրություն է տվել ՀՔԾ-ում: Լրագրողի փաստաբանը Արմենուհի Առաքելյանն է:

«Zham.am»