Լրահոս

19.02.2014 14:58


Փետրվարի 20-ը Ուկրաինայում սգո օր է հայտարարվել

Փետրվարի 20-ը Ուկրաինայում սգո օր է հայտարարվել

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 20-ը երկրում սգո օր է հայտարարել` ի հիշատակ երեկ անկարգությունների հետևանքով զոհվածների։ Այս մասին տեղեկացնում Ուկրաինայի նախագահի կայքը։

Վաղը երկրում կիջեցվեն պետական դրոշները, չեղյալ են հայտարարվել ժամանցային միջոցառումները, մարզական մրցումները:

Հիշեցնենք, որ նախօրեին Կիևում ցուցարարների և ոստիկանների միջև վերսկսված բախումների հետևանքով զոհվել է 25, վիրավորվել ավելի քան 350 մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը