Լրահոս

19.02.2014 15:01


Հրաչ Գրիգորյանը նշանակվել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար

Հրաչ Գրիգորյանը նշանակվել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար

ՀՀ մշակույթի նախարարի հրամանով՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել են նույն թատրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանի վրա: Այս մասին «7օր»–ը տեղեկացավ ՀՀ մշակույթի նախրարարությունից։

Առաջիկա օրերին այդ թատրոնի տնօրենի պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի։

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանն ազատման դիմում է գրել փետրվարի 17-ին։ Ինչպես նա էր ասել՝ նշանակվել է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խորհրդական։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը