Լրահոս

19.02.2014 16:22


Իրաքում եզդիների նկատմամբ հալածանքները շարունակվում են

Իրաքում եզդիների նկատմամբ հալածանքները շարունակվում են

Մեկ շաբաթ առաջ «Սիրիայի և Լեվանտի հանրապետություն» ահաբեկչական խմբավորումն Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ տարածքներով թռուցիկներ էին տարածել, որտեղ կոչ էին արել եզդիներին հեռանալ իրենց բնակավայրերից հակառակ դեպքում նրանց կսպանեն: Եվ ահա մեկ շաբաթ անց, երբ սկսվեց եզդիական Խդր Նաբի տոնակատարությունը Իրաքի հյուսիսային մասի Կհուչե շրջանի Դահուլ բնակավայրում սիլամիստները սպանել են 3 եզդիների: Դեպքը տեղի է ունեցել Սիրիայի սահմանից 6 կմ հեռավորության վրա: Իրաքում եզդիների բնակավայրերը տեղակայված են Սիրաիայի սահմանամերձ տարածքներում: Ինչպես «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության տեղեկատվական կենտրոնին են փոխանցում տեղաբնակ եզդիները իսլամական նշյալ խմբավորման անդամները փորձում են հաստատվել եզդիական բնակավայրերում և այդտեղից հարձակումներ իրականացնել Սիրիայի ուղղությամբ: Տեղի բնակչությունն ահաբեկված է և նրանք կարծում են, որ հարձակումներ նորից տեղի կունենան: Ըստ իրենց տեղեկությունների հարձակումներ են սպասվում նաև եզդիական Խդր Նաբի բուն տոնակատարության օրըˋ այս ուրբաթ օրը:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ լրատվական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը