Գյումրեցի երիտասարդները որպես նվեր իշխանական ուժերին վերադարձրեցին 2012թ-ի նախընտրական խոստումների ժողովածուները
Գյումրեցի երիտասարդները եւս դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը: Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ այսօր իրենց բողոքն արտահայտել են առանձնահատուկ կերպով. Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ նրանք այսօր այցելել են ՀՀԿ եւ ՕԵԿ գրասենյակներ ու կուսակցությունների տեղի պատասխանատուներին հանձնել 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նշված կուսակցությունների կողմից ՀՀ քաղաքացիներին տրված խոստումների բուկլետները եւ հիշեցրել վերջիններիս, որ պարտավորություններ ունեն կատարելու:
«Մեր պահանջը հստակ է, կոնկրետ, ու քայլերը հետագայում լինելու են կոշտ: Այսօր որոշել ենք Գիրք նվիրելու օրը օգտագործել՝ Հայաստանի հանրապետական կուսակցությանը եւ նրա քույր ՕԵԿ-ին տրամադրելով երկու տարի առաջ իրենց կողմից 2012 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ մեզ տված այն խոստումների ժողովածուն, այն կետերը, որոնք հրամցրել են մեզ: Դա այսօր մենք հետ ենք վերադարձնում նրանց՝ միաժամանակ շեշտելով, որ կուտակայինը եւս մաս է կազմում էս իրենց տված խոստումներին: Սա միանշանակ բողոքի տարբերակ է, որ ցույց տանք, որ իրենք իսկապես շատ են թերացել, 100-ից չկարողացան 90 խփել, 80 խփել, 60, 50: Ինչ որ է, թերացել են տարիների ընթացքում իրենց աշխատանքի մեջ , հիմա էլ շարունակում են կրկնել այն նույն սխալները, ինչ որ թույլ են տվել տարիների ընթացքում, եւ հիմա եկել ենք ասելու, որ եթե կփոխվեք, լավ, եթե չէ, մենք գալու ենք ձեզ փոխենք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է քաղաքացիական ակտիվիստ Արսեն Վարդանյանը:
Երիտասարդների խոսքերով՝ իրենց բողոքը, ճիշտ է, ուղղված է ՀՀ-ում պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեմ, բայց մյուս կողմից բոլորին անհանգստացնում է երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակը:
«Հասկացնում ենք մեր իշխանություններին, որ իրենք գտնվում են գործադուլի մեջ, ամբողջ մի երկրի ժողովուրդ էսօր սպասում է, թե երբ է իշխանությունը վերջացնում այդ գործադուլը: Ոչինչ չանելով, ժողովրդի գումարները մսխելով՝ իրենց գրպաններն են լցնում, բայց հիմա մենք արդեն պահանջում ենք դադարեցնել այդ գործադուլը , աշխատել,տեր կանգնել խոստումներին, պարտավոր են դա անել: Եթե չեն կարող կատարել այդ նախընտրական խոստումները, դա այլ հարց է, խնդրեմ, շատ ավելի լավ, թող հրաժարվեն իշխանությունից, եթե չեն ուզում կամ չգիտեն՝ ինչպես հրաժարվել, ուրեմն մենք իրենց քաղաքակիրթ ճանապարհը ցույց ենք տալիս, որ գան նրանք, ովքեր կարող են երկրի շատ քիչ մնացած բնակչության համար կատարել որեւէ դրական տեղաշարժ, իրական բարեփոխում, ոչ ամենը, ինչ հիմա են իրականացնում՝ անվանելով բարեփոխում»,- նշել է ակցիայի մասնակից Գոռ Թորոսյանը:

Մանրամասները և լուսանկարները՝ galatv.am–ում։