ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը դեմ է «Նաիրիտ»–ի հարցով հանձնաժողով ստեղծելուն
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը բարձրացրել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը: Նրա համոզմամբ՝ հանրային, մասնագիտական և պետական մարմինների մոտ բացասական պատկերացումներ կան «Նաիրիտ»-ի կառավարման վերաբերյալ:
–Դեռ 2006թ. «Նաիրիտ»–ի բաժնետոմսերի 90%–ը 40 մլն դոլարով օտարվել էր Վիրջինիան կղզիների օֆշորային գոտում գրանցված մի ընկերությանը: Այդ ընկերությունը գումար չի ներդրել գնումների իրականացման համար, այլ գործարանը գրավադրել է միջպետական բանկում՝ ստանալով 70 մլն դոլար, որի 31 մլն դոլարի տնօրինումն անհայտ է,–ասել է նա՝ ավելացնելով, որ ընկերությունը, խախտելով կնքված համաձայնագիրը, չի կատարել նաև 5 տարվա ընթացքում 120 մլն դոլար ներդնելու պարտավորությունը, գործարանի արտադրանքի որակը չի համապատասխանեցվել միջազգային չափանիշներին, տարեկան ծավալը չի հասցվել 125 հազար տոննայի, չի բարձրացրել աշխատավարձերը և այլն:
–Կառավարությունն ակնհայտ անգործություն է ցուցաբերել և «Նաիրիտ»–ի բաժնետոմսերը հետ վերցնելու ուղղությամբ քայլեր չի իրականացրել,-ասել է Ա. Մինասյանը՝ բարձրաձայնելով գործարանի հետ կապված բազում այլ խնդիրներ ևս:
Բայց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի համար այդ փաստարկները բավարար չեն եղել. նա դեմ է արտահայտվել հանձնաժողովի ստեղծմանը։ Այվազյանն ասել է, որ «Նաիրիտ»–ի շահագործմամբ հետաքրքրված է «Ռոսնեվթ» ընկերությունը. այժմ այն ծանոթանում է իրավիճակին և, ըստ Այվազյանի, հանձնաժողովի ստեղծումը ավելորդ քաղաքական շահարկման թեմա կդառնա:
Այս հարցին դեմ է արտահայտվել նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մեծամասնությունը:

7or.am