Լրահոս

19.02.2014 17:42


Քառասուն քրեական գործ է հարուցվել Ուկրաինայում զանգվածային անկարգությունների կապակցությամբ

Քառասուն քրեական գործ է հարուցվել Ուկրաինայում զանգվածային անկարգությունների կապակցությամբ

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարը. «Դա վերաբերում է ինչպես մայրաքաղաքին, այնպես էլ շրջաններին։ Կիևում գրանցվել է 24 քրեական վարույթ մասնավորապես կանխամտածված սպանություններ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքի նկատմամբ ոտնձգություններ կատարելու համար»,–նշվում է գերատեսչության հաղորդագրությունում։ Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության Գլխավոր քննչական վարչության պետի տեղակալ Օլեգ Տատարովի խոսքերով՝ իրավապահ մարմին են հասցրել 77 մարդու, որոնցից 58–ը բերման ենթարկվածներ են։ Այժմ որոշվում է քրեական հանցագործություն կատարած 10 մարդու բերման ենթարկելու հարցը։

«Ցավոք, 24 մարդ է մահացել բախումների ընթացքում։ Նրանցից 10-ն իրավապահներ են, 14-ը՝ քաղաքացիական անձինք։ Նրանցից մի քանիսն ունեն հրազենային վնասվածքներ։ Ոստիկանությունը քննում է դեպքի մանրամասները»,–հայտարարել է Տատարովը։ Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։

Այս խորագրի վերջին նյութերը