Լրահոս

19.02.2014 18:02


Դերասան Գուժ Մանուկյանին տեղափոխել են հիվանդանոց

Դերասան Գուժ Մանուկյանին տեղափոխել են հիվանդանոց

Հայաստանի ժողովրդական արտիստ, Դրամատիկական թատրոնի դերասան, «Արմենիա» հեռուստաընկերության «Հարազատ թշնամի» սերիալում գեներալի դերակատար Գուժ Մանուկյանը փետրվարի 17-ին տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա դուստրը՝ Լիլիթը: «Նա լավ է, խոսում է, առույգ է»,- ասել է դուստրը: Գուժ Մանուկյանը ոտքերի ցավեր ունի, կոնքազդրային խնդիրներ: Առայժմ դերասանին չեն վիրահատել: Հայտնի չէ՝ երբ կլինի վիրահատությունը, դա կախված է բժշկից:

Մանրամասները՝ news.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը