Լրահոս

19.02.2014 22:31


Ցուցարարները գրավել են Ուկրաինայի հեռուսառադիոպետկոմի և Փոստային ծառայության շենքերը

Ցուցարարները գրավել են Ուկրաինայի հեռուսառադիոպետկոմի և Փոստային ծառայության շենքերը

Կիևում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ցուցարարները գրավել են Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի շենքը։ «Интерфакс-Украина»–ի փոխանցմամբ, ցուցարարներն այնտեղ կտեղակայեն իրենց շտաբը։

Ցուցարարները գրավել են նաև Փոստային ծառայության գլխավոր մասնաշենքը: Լվովում էլ նրանք գրավել են Ուկրաինայի անվտանգության ծառայության մարզային վարչությունը:

Իսկ «РБК-Украина»–ի փոխանցմամբ, «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավարի տեղակալ Սերգեյ Սոբոլևը հայտնել է, որ Կիևի Արհմիությունների տանը 40-50 մարդ է ողջակիզվել, երբ ուժայինները այնտեղ նռնակներ են նետել:

«Սա միտումնավոր արված և խիստ դաժան օպերացիա է: Չէ՞ որ այնտեղ վիրավորներն էին, ովքեր չէին կարող տեղաշարժվել: Այդ պահին ավելի քան 100 վիրավոր կար շենքում»,- ասել է նա:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն էլ աշխատանքից ազատել է այդ երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վլադիմիր Զամանին: Նրան փոխարինել է Յուրի Իլյինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը