«ՈՒԴԱՌ» կուսակցության նախագահ Վիտալի Կլիչկոյի տեսաուղերձը
Ուկրաինայի ընդդիմադիր «ՈւԴԱՌ» կուսակցության նախագահ Վիտալի Կլիչկոն հանդես է եկել տեսաուղերձով։ Նա Կիևի կենտրոնում տեղի ունեցած արյունահեղության համար մեղադրել է նախագահ Վիկտոր Յանուկովիչին, և պնդել, որ վերջինը պետք է հրաժարական տա:
«Որքան շուտ Յանուկովիչը հեռանա, այնքան քիչ արյուն կթափվի»,-հայտարարել է Կլիչկոն:
Ի դեպ, «5-րդ ալիք»–ի լրագրողը «Թվիթերի» իր էջում գրել է, որ Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանից օդ է բարձրացել Յանուկովիչի օդանավը: Լրագրողը նշել է նաև, որ օդանավակայանում ուժեղացված հսկողություն է սահմանված, սակայն դեռ հայտնի չէ՝ օդանավաում Յանուկովիչը եղե՞լ է, թե ոչ: