Լրահոս

19.02.2014 22:45


«Դ!ԵՄ ԵՄ». «ՀՊՃՀ բակը հանդիսանում է հանրային տարածք»

«Դ!ԵՄ ԵՄ». «ՀՊՃՀ բակը հանդիսանում է հանրային տարածք»

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը վերահաստատում է, որ, օգտվելով իր ազատ կամարտահայտման ու խաղաղ հավաքներ, հանդիպումներ անցկացնելու իրավունքից, վաղը՝ ժամը 12:30-ին, ՀՊՃՀ-ի բակում բացառապես դասամիջոցի ժամին, կազմակերպելու է ուսանողության հետ հանդիպում:

ՀՊՃՀ բակը հանդիսանում է հանրային տարածք, որտեղ ցանկացած քաղաքացի կամ քաղաքացիների խումբ կարող է անցկացնել իրազեկման ակցիա կամ խաղաղ հավաք:

ՀՊՃՀ ռեկտորատի, Արհմիութենական կազմակերպության կոմիտեի և Ուսանողական խորհրդի տարածած համատեղ հաղորդագրության մեջ առկա դիտարկումը, թե կխաթարվի ուսումնական պրոցեսը, գնահատում ենք անհարկի և ոչ ողջամիտ, քանի որ մենք արդեն իսկ նախապես մեր հայտարարությամբ նշել էինք, որ միտված չենք որևէ կերպ խանգարելու դասապրոցեսը, ուստի հանդիպումը ուսանողության հետ լինելու է բացառապես դասամիջոցի ընթացքում:

Հարկ ենք համարում նաև նշել, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը որևէ կերպ չի սահմանափակում ուսումնական հաստատությանը հարող տարածքում կամ բակում խաղաղ հավաք անցկացնելու քաղաքացիների իրավունքը:

Հարգանքով,
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Այս խորագրի վերջին նյութերը