Ուկրաինայի իշխանությունը պատրաստ է իրականացնել սահմանադրական բարեփոխումներ
CNN-ին տված հարցազրույցում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան հայտնել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են ընդդիմության հետ քննարկել համատեղ կառավարության ստեղծման և սահմանադրական բարեփոխումների իրականացման հարցերը։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Կոժարան միևնույն ժամանակ նշել է, թե նախագահական արտահերթ ընտրությունների հարց բարձրացնելն, իր կարծիքով, սխալ է, քանի որ Յանուկովիչն «ընտրվել է 2010 թ.–ին՝ լեգիտիմ ճանապարհով»:
Ուկրաինայի ԱԳ նախարարը նշել է նաև, թե իշխանությունները կատարել են ցուցարարների գրեթե բոլոր պահանջները։
«Սակայն տպավորություն կա, որ ընդդիմությունը չի ցանկանում վերցնել պատասխանատվության իր բաժինը»,–ասել է Կոժարան։
Ինչ վերաբերում է արտաքին ուժերի, մասնավորապես Ռուսաստանի ազդեցությանը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վրա, Կոժարան ընդգծել է. «Ռուսաստանը մեր տնտեսական և ռազմավարական կարևոր գործընկերն է, սակայն չունի անմիջական ազդեցություն Կիևի վրա։ Ուկրաինայի ժողովուրդն իրավունք ունի ընտրել սեփական ճակատագիրը»։

7or.am