Այսօր «Դ!ԵՄ ԵՄ»–ը կհանդիպի ՀՊՃՀ-ի ուսանողության հետ
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունն այսօր՝ ժամը 12:30-ին (բացառապես դասամիջոցի ընթացքում), օգտվելով իր ազատ կամարտահայտման ու խաղաղ հավաքներ, հանդիպումներ անցկացնելու իրավունքից, ՀՊՃՀ-ի բակում կհանդիպի ուսանողության հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորատը, Արհմիութենական կազմակերպության կոմիտեն և Ուսանողական խորհրդը համատեղ հայտարարություն էին արել` կոչ անելով «Դ!ԵՄ ԵՄ»–ին չխաթարել ուսումնական գործընթացը և ընդգծելով, որ համալսարանական միջավայրն այդօրինակ ակցիաների համար նպատակահարմար հարթակ չէ:
Փոխարենը «Դ!ԵՄ ԵՄ»–ից հակադարձել էին, որ ՀՊՃՀ բակը հանդիսանում է հանրային տարածք, որտեղ ցանկացած քաղաքացի կամ քաղաքացիների խումբ կարող է անցկացնել իրազեկման ակցիա կամ խաղաղ հավաք:

7or.am