Լրահոս

20.02.2014 10:45


«Facebook»–ը մտադիր է ձեռք բերել բջջային «WhatsApp» ծառայությունը

«Facebook»–ը մտադիր է ձեռք բերել բջջային «WhatsApp» ծառայությունը

«ՌԻԱ նովոստի»–ն, «Agence France-Presse»–ին հղումով, գրում է, որ աշխարհի խոշորագույն սոցիալական կայքերից մեկը՝ «Facebook»–ը, մտադիր է ձեռք բերել բջջային «WhatsApp» ծառայությունը 16 մլրդ դոլարով, որը կդառնա ամենախոշոր ֆինանսական գործարքը սոցցանցի պատմության մեջ։ «WhatsApp»–ի ծառայությունից օգտվում է 450 մլն մարդ:

«WhatsApp»-ի հիմնադիր Յան Կումը կընդգրկվի «Facebook»-ի տնօրենների խորհրդում՝ ստանալով 3 մլրդ դոլարի բաժնետոմս: Բացի այդ, «Facebook»-ը չի փոխելու բջջային ծառայության ապրանքանիշը:

Հիշեցնենք, որ «Instagram»–ի համար «Facebook»-ը վճարել է 1 մլրդ դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը