Ուկրաինայում ցուցարարները շարունակում են գրավել վարչական շենքերը (տեսանյութ)
Երեկ ուշ երեկոյան ավարտվել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ևընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկի, Վիտալի Կլիչկոյի, Օլեգ Տյագնիբոկի հանդիպումը: Նրանք հրադադարի համաձայնության են եկել և որոշել են իրավիճակի կայունացմանն ուղղված բանակցություններ սկսել։
«Լավ լուր կա՝ Մայդանի գրոհը չեղյալ է հայտարարվել: Այժմ կայունության համար բանակցային գործընթացի մեկնարկ է հայտարարված»,–հանդիպումից հետո ասել է Յացենյուկը։
Ու չնայած այս պայմանավորվածությանը՝ Ուկրաինայի փողոցներում իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Լվովում ցուցարարները հակատանկային թնդանոթներ են տեղադրել, Դեսնյանսկոյ շրջանում մոտ 100 մարդ փայտե մահակներով փորձել է ներխուժել տեղի վարչական կենտրոնի շենք, գրավված են նաև Կիևի Հեռուստապետկոմի փոստային ծառայության և արհմիությունների շենքերը։
Ի դեպ, Տերնոպոլի ոստիկանների օրինակին հետևել են նաև Իվանո-Ֆրանկովի մարզի Կալուշ քաղաքի և Լուցկ քաղաքի իրավապահները։ Նրանք միացել են ցուցարարներին և անգամ վերջիններին են հանձնել իրենց անձնական պաշպանության միջոցները:
Կալուշի ոստիկանապետը հայտարարել է, որ չեն կատարի անօրինական հրամանները, քանի որ իրենք ծառայում են ժողովրդին:
Ուկրաինայում ցուցարարները շարունակում են գրավել վարչական շենքերը (տեսանյութ)
Երեկ ուշ երեկոյան ավարտվել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկի, Վիտալի Կլիչկոյի, Օլեգ Տյագնիբոկի հանդիպումը: Նրանք հրադադարի համաձայնության են եկել և որոշել են իրավիճակի կայունացմանն ուղղված բանակցություններ սկսել։

7or.am