Լրահոս

20.02.2014 11:22


«Գնալով ՀՀԿ-ում որակը վերածվում է քանակի, կոռեկտությունը՝ լպիրշության»

«Գնալով ՀՀԿ-ում որակը վերածվում է քանակի, կոռեկտությունը՝ լպիրշության»

Սովորաբար մեղադրանքներն ու քննադատությունները կա՛մ արհամարհում են, կա՛մ հակադարձում՝ կախված դիմացինի տրամաչափից, մարդկային ու բարոյական հատկանիշներից ու մեղադրանքի բովանդակությունից: ՀՀԿ երիտասարդներին գրեթե միշտ հակադարձել ու պատասխանել ենք, մանավանդ որ հակադարձելու առիթները բազմաթիվ են, որոնք մատնանշելու դեպքում գոնե պետք է ձգտեին թեման փակել, եթե ոչ ներողություն խնդրեն... Գնալով ՀՀԿ-ում որակը վերածվում է քանակի, կոռեկտությունը վերածվում է լպիրշության, մակարդակը հավասարվում է զրոյի, ավելի շատ մարդիկ են ձգտում օգտվել ՀԵՀ-ի ու ընդհանուր իշխանական կերակրատաշտից՝ առանց գիտակցելու, որ ընդամենը օգտագործվում են ու վերջում ծառայելու են որպես մսացու: Նրանցից շատերին ճանաչում ենք, շատերի մասին այնքան էլ լավ կարծիք չունենք (և ոչ միայն ԲՀԿ-ականներս), բայց նրանք չեն ընկճվում ու շարունակում են հաճոյանալ իրենց «զակազչիկներին»: Անկեղծ ասած՝ արդեն տհաճ ա իջնել իրենց մակարդակին ու պատասխանել նման էժանագին գրվածքներին, մանավանդ որ բոլորը էջերը ջայլամի պես փակել են, գրառումները տեղ են գտնում իրենց կայքերում, իրանք իրանց էջերում քոմենթում, իրար լայքում ու իրար մեջ ուրախանում են, որ Կարեն Ավագյանի «պատիվը» բարձր են պահում...

Ձեր փոխարեն արժանապատվություն ունեցող մարդիկ տան դուռը ներսից կփակեին, լույսերը կանջատեին ու հնարավորինս երկար կլռեին, որ իրենց գոյության մասին մարդ չիմանար, թե չէ, վեր-վեր եք թռնում, գիտեք՝ էդ դեմներդ գցած 2 գրոշով հարգվելո՞ւ եք...
Հ.Գ. Հուսով եմ՝ էս թեմայով ստիպված չեմ լինի նորից բան գրել, ուղղակի չպատասխանելուց ավելի են ոգևորվում ու շատանում:
Արման Թաթոսյանի էջից

Այս խորագրի վերջին նյութերը