Մարդասիրական բանաձևի նախագիծը Սիրիայի հարցով պատժամիջոցների վտանգ չի պարունակում
ՄԱԿ–ի ԱԽ–ում չորեքշաբթի ավարտվել է մարդասիրական բանաձևի նախագծի աշխատանքը Սիրիայի հարցով։ Փաստաթղթի վերջնական տարբերակը չի պարունակում պատժամիջոցների վտանգ և կոչ է անում սիրիական կողմերին պայքարել երկրում ահաբեկչության դեմ։ Այն նաև պահանջում է սիրիական իշխանությունից բացել սահմանները մարդասիրական օգնության ուղիղ մատակարարման համար Սիրիայի տուժած շրջաններ։ Տեքստը, որի կրկնօրինակը հայտնվել է լրագրողների ձեռքերում, հորդորում է սիրիական իշխանությանը և ընդդիմության խմբերին պարտավորություն վերցնել՝ պայքարելու անձերի և կազմակերպությունների դեմ, որոնք կապված են «Ալ–Քաիդայի» հետ։ Բանաձևի նախագիծը պահանջում է բոլոր արտասահմանյան զինյալներից արագ լքել Սիրիան։ Սիրիայում ահաբեկչության վտանգի աճի մասին փաստաթղթում հիշեցումը պնդել է Ռուսաստանը։ Արևմտյան տարբերակն էլ պատժամիջոցների կիրառմամբ է սպառնում բոլոր նրանց, ովքեր կխոչընդոտեն մարդասիրական օգնության մատակարարումներին։ Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։