«2014 թվականը Հայաստանի համար դառնալու է տնտեսական անկման աննախադեպ տարի»
Վերջերս ՌԴ Հայաստանի դեսպանատան տարածած հայտարարության համաձայն՝ այս տարի ՌԴ չի կարող գնալ ավելի քան 170.000 հազար հայ, որոնցից 8000 հոգին ՌԴ չի կարող գնալ 3 տարի։ Ուղեղին այնքան էլ զոռ չտալով՝ կարող ենք պատկերացնել, թե որքան մարդիկ են այս տարի կանգնած լինելու հանապազօրյա հաց վաստակելու խնդրի առջև։ Դուրս չգա, թե պարապ նստած ենք, և հաշվում ենք ուրիշների վաստակած գումարները, բայց փորձենք հաշվել, թե այս մարդկանց շնորհիվ որքան գումար էր մտնում Հայաստան։
Բնականաբար, այս 170 հազար մարդկանցից բոլորը պոտենցիալ աշխատողներ չեն, նրանց մեջ կան կանայք, երեխաներ, որոնք զուտ ընտանիքի կողքին լինելու համար են գնում Ռուսաստան, ուստի, կոպիտ հաշվարկներով, 170 հազարից հանում ենք 50 հազար, և արդյունքում մնում է 120 հազար մարդ։ Այդ 120 հազար քաղաքացիները, ոնց էլ չլինի, ամսական ընտանիք ուղարկում են նվազագույնը 1000 ԱՄՆ դոլար (վերցնենք նվազագույնը, քանի որ ես մարդիկ գիտեմ, որոնք ամսական ուղարկում են նույնիսկ 10.000 դոլար)։ Հիմա 120 հազարը բազմապատկելով 1000 դոլարով՝ ստացվում է 120.000.000 (հարյուր քսան միլիոն) դոլար ամսական։ Այս 120.000.000 (հարյուր քսան միլիոն) դոլարը եթե իր հերթին բազմապատկենք նրանց՝ ՌԴ-ում գտնվելու ամիսների վրա, իսկ այն տատանվում է 7-9 ամիսների մեջ, ապա ստացվում է 1.080.000.000 (մեկ միլիարդ ութսուն միլիոն) դոլար՝ մեր պետական բյուջեի մեկ քառորդը։ Այս ամենը հաշվարկվել է, բնականաբար, նվազագույն թվերով, և այս մեկ միլիարդի փոխարեն կարող էր լինել երկու, երեք և այլն։ Սակայն սրանից էլ պարզ երևում է, թե որքան շատ է սիրում մեզ մեր ամենամոտ բարեկամ Ռուսաստանը՝ զրկելով մեզ այս գումարներից։ Չլինելով տնտեսագետ կամ անալիտիկ մասնագետ՝ կույր աչքով ու նույնիսկ «կույր ուղեղով» մարդիկ կարող են հասկանալ, որ 2014 թվականը Հայաստանի համար դառնալու է տնտեսական անկման աննախադեպ տարի։
«2014 թվականը Հայաստանի համար դառնալու է տնտեսական անկման աննախադեպ տարի»
Վերջերս ՌԴ Հայաստանի դեսպանատան տարածած հայտարարության համաձայն՝ այս տարի ՌԴ չի կարող գնալ ավելի քան 170.000 հազար հայ, որոնցից 8000 հոգին ՌԴ չի կարող գնալ 3 տարի։
Ուղեղին այնքան էլ զոռ չտալով՝ կարող ենք պատկերացնել, թե որքան մարդիկ են այս տարի կանգնած լինելու հանապազօրյա հաց վաստակելու խնդրի առջև։
Դուրս չգա, թե պարապ նստած ենք, և հաշվում ենք ուրիշների վաստակած գումարները, բայց փորձենք հաշվել, թե այս մարդկանց շնորհիվ որքան գումար էր մտնում Հայաստան։
Բնականաբար, այս 170 հազար մարդկանցից բոլորը պոտենցիալ աշխատողներ չեն, նրանց մեջ կան կանայք, երեխաներ, որոնք զուտ ընտանիքի կողքին լինելու համար են գնում Ռուսաստան, ուստի, կոպիտ հաշվարկներով, 170 հազարից հանում ենք 50 հազար, և արդյունքում մնում է 120 հազար մարդ։ Այդ 120 հազար քաղաքացիները, ոնց էլ չլինի, ամսական ընտանիք ուղարկում են նվազագույնը 1000 ԱՄՆ դոլար (վերցնենք նվազագույնը, քանի որ ես մարդիկ գիտեմ, որոնք ամսական ուղարկում են նույնիսկ 10.000 դոլար)։
Հիմա 120 հազարը բազմապատկելով 1000 դոլարով՝ ստացվում է 120.000.000 (հարյուր քսան միլիոն) դոլար ամսական։ Այս 120.000.000 (հարյուր քսան միլիոն) դոլարը եթե իր հերթին բազմապատկենք նրանց՝ ՌԴ-ում գտնվելու ամիսների վրա, իսկ այն տատանվում է 7-9 ամիսների մեջ, ապա ստացվում է 1.080.000.000 (մեկ միլիարդ ութսուն միլիոն) դոլար՝ մեր պետական բյուջեի մեկ քառորդը։
Այս ամենը հաշվարկվել է, բնականաբար, նվազագույն թվերով, և այս մեկ միլիարդի փոխարեն կարող էր լինել երկու, երեք և այլն։ Սակայն սրանից էլ պարզ երևում է, թե որքան շատ է սիրում մեզ մեր ամենամոտ բարեկամ Ռուսաստանը՝ զրկելով մեզ այս գումարներից։
Չլինելով տնտեսագետ կամ անալիտիկ մասնագետ՝ կույր աչքով ու նույնիսկ «կույր ուղեղով» մարդիկ կարող են հասկանալ, որ 2014 թվականը Հայաստանի համար դառնալու է տնտեսական անկման աննախադեպ տարի։
Նարեկ Թութխալյանի ֆեյսբուքյան էջից