Քաղաքական

20.02.2014 13:10


Գագիկ Բեգլարյանն ու Արամ Հարությունյանը չեն հրահանգել պարտադիր կուտակային պահումներ կատարել

Գագիկ Բեգլարյանն ու Արամ Հարությունյանը չեն հրահանգել պարտադիր կուտակային պահումներ կատարել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը չի հրահանգել իր աշխատակիցներից կուտակային կենսաթոշակային պարտադիր պահումներ կատարել։ Այսօր այս մասին լրագրողներին ասել է նախարարը՝ ընդգծելով, որ կուտակային պահումները կատարել են միայն այն աշխատակիցներից, ովքեր ցանկացել են, իսկ ովքեր դեմ են եղել, նրանցից կուտակային գանձումներ չեն կատարել։

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նույնպես նշել է, որ իր աշխատակիցներից կուտակայինները պարտադիր պահելու որևէ հրահանգ չի տվել։

–Ինչպես կարգն է պահանջում, այնպես էլ շարժվում ենք: Որևէ ստիպողական գործառույթ չկա։ Իսկ եթե դա եղել է, ապա՝ տրամաբանության և օրենքների շրջանակներում,-ասել է նախարարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը