Լրահոս

20.02.2014 13:45


Թուրքական ոստիկանությունն իրավունք է ստացել Անկարայում մասնավոր անձանց հանկարծակի զննել

Թուրքական ոստիկանությունն իրավունք է ստացել Անկարայում մասնավոր անձանց հանկարծակի զննել

Անկարայի անվտանգության վարչությունը դատարանից թույլտվություն է ստացել՝ թուրքական մայրաքաղաքի բնակիչներին զննելու առանց համապատասխան թույլտվության։ Ինչպես հայտնում է տեղի հեռուստաընկերությունը, զննումներն անցկացվելու են ոստիկանության կողմից պրոֆիլակտիկ նպատակներով։ Որոշումն ընդունվել է դեռ փետրվարի 12-ին և ուժի մեջ է մինչև փետրվարի 27-ը։ Այսպիսով, երկու շաբաթվա ընթացքում քաղաքի բնակիչները կարող են հանկարծակի կանգնեցվել փողոցում և զննվել իրապահների կողմից։ Զննումներն իրականացվում են Անկարայի հինգ խոշոր շրջաններում՝ Ալթինդագ, Քեչիորեն, Մամակ, Ենիմահալլե, Փուրսաքլար և Չանքայ։ Վերջինում գտնվում են մի քանի կառավարական օբյեկտներ, վարչապետի և նախագահի նստավայրերը։ Ընդհանուր այս երկու շրջաններում բնակվում է մոտ 3 մլն մարդ։ Ոստիկանությունն իրավունք ունի ստուգել ոչ միայն մարդկանց անձնական իրերը, այլև մեքենաները, մասնավոր փաստաթղթերը։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»-ը։

Այս խորագրի վերջին նյութերը