Լրահոս

20.02.2014 14:16


ՀՊՃՀ–ի ուսանողները ռեկտորի ներկայությամբ բացականչել են՝ «դեմ եմ»

ՀՊՃՀ–ի ուսանողները ռեկտորի ներկայությամբ բացականչել են՝ «դեմ եմ»

Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մոտ՝ մեծ դասամիջոցի ժամին, «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները հանդիպել են ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Նպատակը՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրների մասին իրազեկելն էր։

Հանդիպումը հարթ չի անցել. ՀՊՃՀ–ի ռեկտոր Արա Ավետիսյանը փորձել է խոչընդոտել խաղաղ հավաք իրակացնողներին, անգամ թույլ չի տվել ծածանել «Դ!եմ»-ի դրոշը: Ռեկտորն ասել է, որ ինքը կողմ է նոր համակարգին, հրահանգել ուսանողներին՝ գնալ լսարան։ Ուսանողները, սակայն, նրան հակադարձել են՝ ընդգծելով, որ իրենք թեև այժմ չեն աշխատում, բայց դեմ են պարտադիր կուտակայինին։ Ուսանողները ծափահարել են «Դ!եմ»-ի անդամներին և բացականչել՝ «դեմ եմ»։

Հանդիպման կազմակերպիչներն էլ հիշեցրել են ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանի խոսքերը, որ ժողովրդի 80%–ը դեմ է այս համակարգին, և հավելել, որ մտադիր են նմանօրինակ հանդիպումներ կազմակերպել այլ բուհերում ևս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը