Քաղաքական կոռեկտությունն ու մարդու կրթվածության ու աշխատանքային կուլտուրայի գիտակցումը պետք է լինի առավելագույն մակարդակի, մանավանդ, երբ խոսքը ԱԺ պատգամավորի, առավել ևս իշխանական բևեռը ներկայացնող երիտասարդական կազմակերպության ղեկավարի մասին է: Վերջին օրերին երիտհհկականները ակտիվորեն ստատուսագրությամբ էին զբաղված՝ փորձ անելով պաշտպանել իրենց «երիտասարդ» առաջնորդին: Հարգելի սերնդակից երիտասարդներ, երբ ստանում եք հրահանգ գրելու կամ, երբ պատրաստի նյութ են ուղարկում այն ձեր էջում տեղադրելու համար՝ ուշադիր եղեք, ձեզ մի վերագրեք կիսագրագետ, քաղաքական իրականության ու ժողովրդի տրամադրվածության ու պատկերացումների հետ առնչություն չունեցող մտքեր: Դուք դեռ երիտասարդ եք, ձեզանից ոմանք ապագայում, մի գուցե, տեղ կգտնեն քաղաքական դաշտի որևէ անկյունում, բայց մարդկային, ինքնուրույն որոշումներ կայացնելու, իրականությունից չշեղվելու ձեր ուրույն կարգավիճակը մի փոշիացրեք որոշ չկայացած կամ կայացման ճանաարհին գտնվող ավագ հհկական ընկերների պատճառով:
«Կոչ երիտհհկականներին»
Քաղաքական կոռեկտությունն ու մարդու կրթվածության ու աշխատանքային կուլտուրայի գիտակցումը պետք է լինի առավելագույն մակարդակի, մանավանդ, երբ խոսքը ԱԺ պատգամավորի, առավել ևս իշխանական բևեռը ներկայացնող երիտասարդական կազմակերպության ղեկավարի մասին է: Վերջին օրերին երիտհհկականները ակտիվորեն ստատուսագրությամբ էին զբաղված՝ փորձ անելով պաշտպանել իրենց «երիտասարդ» առաջնորդին:
Հարգելի սերնդակից երիտասարդներ, երբ ստանում եք հրահանգ գրելու կամ, երբ պատրաստի նյութ են ուղարկում այն ձեր էջում տեղադրելու համար՝ ուշադիր եղեք, ձեզ մի վերագրեք կիսագրագետ, քաղաքական իրականության ու ժողովրդի տրամադրվածության ու պատկերացումների հետ առնչություն չունեցող մտքեր:
Դուք դեռ երիտասարդ եք, ձեզանից ոմանք ապագայում, մի գուցե, տեղ կգտնեն քաղաքական դաշտի որևէ անկյունում, բայց մարդկային, ինքնուրույն որոշումներ կայացնելու, իրականությունից չշեղվելու ձեր ուրույն կարգավիճակը մի փոշիացրեք որոշ չկայացած կամ կայացման ճանաարհին գտնվող ավագ հհկական ընկերների պատճառով:
ԲՀԿ Քաղաքական Խորհրդի անդամ Հրաչյա Բասմաջյան