Լրահոս

20.02.2014 20:32


«ԲՀԿ–ն և նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանը վճռական են»

«ԲՀԿ–ն և նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանը վճռական են»

Ակնհայտ է, որ ԲՀԿ 7-րդ համագումարի ժամանակ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից բարձրացված հարցերն ու դրանց լուծման ուղիները ակնառու խուճապ, իսկ որոշ հհկականների մոտ նյարդային կծկումներ առաջացրեցին: Ժողովուրդն այդ օրը լսեց սոցիալական, տնտեսական, հասարակական ու քաղաքական գործընթացների առողջացման և ստեղծված փակուղուց դուրս գալու իրական ելքեր: Տրամաբանական է և բոլորիս կողմից սպասված, որ մեր վճռականությունը նման քաոսային իրավիճակ էր ստեղծելու իշխանական համակարգում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանը վճռական են: Մենք միասնական ենք ինչպես միշտ և վայելում ենք ժողովրդի զգալի մասի սերը: Կանենք ամենը, որպեսզի երբեք հուսախաբ չանենք և ոչ մեկի սպասումները:

ԲՀԿ Քաղաքական Խորհրդի անդամ Սարգիս Մելիքյան

Այս խորագրի վերջին նյութերը