Լրահոս

20.02.2014 22:27


Վլադիմիր Գասպարյանը Զորի Բալայանին պարգևատրել է «Մարտական զորակցություն» մեդալով

Վլադիմիր Գասպարյանը Զորի Բալայանին պարգևատրել է «Մարտական զորակցություն» մեդալով

Փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց գրող, հրապարակախոս Զորի Բալայանին: Այս մասին հայտնում են, ոստիկանության մամուլի ծառայությունից։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամները:
Ողջունելով ճանաչված գրողին` Վլադիմիր Գասպարյանը հանդիպման մասնակիցներին մեկ անգամ ևս հիշեցրեց, որ Արցախի հերոս, բժիշկ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Զորի Բալայանը ղարաբաղյան պատերազմի մասնակից-տարեգիրն է և այսօր էլ պայքարում է արցախյան հարցի արդար լուծման համար:
ՀՀ ոստիկանության պետը ճանաչված գրողին, ծննդյան 79-ամյակի կապակցությամբ, ինչպես և պետական-հասարակական գործունեության ու ՀՀ ոստիկանությանը ցուցաբերած աջակցության համար պարգևատրեց «Մարտական զորակցություն» մեդալով և շնորհեց Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության պատվոգիր և պատվավոր անդամի անդամատոմս` մաղթելով առողջություն, ուժ և կորով:

Այս խորագրի վերջին նյութերը