Լրահոս

20.02.2014 22:39


Վահան Բաբայան. «Գագիկ Ծառուկյանի առաջարկները այս իրավիճակում այլընտրանք չունեն»

Վահան Բաբայան. «Գագիկ Ծառուկյանի առաջարկները այս իրավիճակում այլընտրանք չունեն»
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցության 7-րդ համագումարում շատ հստակ տվել է տնտեսական քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխաններ և հնչեցրել առաջարկներ: Շատ զարմանալի է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի մոտեցումը, որով նա չի տարբերում սոցիալական տարբեր շերտերի՝ մասնավորապես, տաքսիստների,ատամնաբույժերի, վարսավիրների ընտանեկան բիզնեսը հարկային քաշքշուկներից ազատելու կամ հարկային արձակուրդ կիրառելու գաղափարը ՍՊԸ-ներից և գործարքների լեզվից: Կամ երբ ներդրումները պակասել են 40%-ով և կապիտալը գնում է մեր երկրից, Դուք դեռ խորհուրդներ ե՞ք տալիս, պարոնայք:
Հայաստանի Հանրապետությունը մի մեծ ՍՊԸ դարձնելու գործում ակնհայտ է իշխող կոալիցիայի մեծագույն դերը, այնպես որ Գագիկ Ծառուկյանի առաջարկները այս իրավիճակում այլընտրանք չունեն, եթե իհարկե նպատակը իրոք երկիրը զարգացնելն է։

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը