Աշխարհ

20.02.2014 23:06


Յանուկովիչի ընտանիքի անդամները փախել են Վիեննա, բայց նրանց այնտեղից հետ են ուղարկել

Յանուկովիչի ընտանիքի անդամները փախել են Վիեննա, բայց նրանց այնտեղից հետ են ուղարկել

Մի քանի ժամ առաջ չարտերային չվերթ է իրականացվել Ուկրաինայից դեպի Վիեննա, սակայն առանց վայրէջք կատարելու՝ օդանավը վերադարձել է Կիև։ «Օbozrevatel.com»–ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրամայդանի թուիթթերյան էջում։

Ավելի վաղ պատգամավոր Օլեգ Լյաշկոն էր հայտնել, որ Ուկրաինայից շտապ չվերթ է գրանցվել. Յանուկովիչի որդիները՝ ընտանիքի անդամների հետ, հեռացել են երկրից։

VIP-տերմինալում նկատվել են նաև իշխող կուսակցության պատգամավորներ Սալդոն և Պովալինը:

«Փախչում են ժողովրդի ցասումից»,–ասել է Լյաշկոն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը