Ուկրաինայում իրավիճակը ծայրաստիճան լարված է։ Պաշտոնապես հաղորդվում է 67 զոհի և 551 վիրավորի մասին։ Ընդդիմության տվյալներով՝ զոհերի թիվը հասնում է 100–ի։ Զոհվել է նաև մեկ հայ։
Եվրամայդանի ակտիվիստ Տատյանա Պեչոնչիկը «Facebook»-ի իր էջում հրապարակել է զոհերի անունները՝ նրանց թվում հիշատակելով նաև հայազգի Գեորգի Հարությունյանին։
Նշենք նաև, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հանդես է եկել ուղերձով՝ ընդդիմությանը կոչ անելով Յանուկովիչի հետ չնստել բանակցությունների:
«Միմիայն պետք է նրա լիազորությունների դադարեցում և քրեական պատասխանատվության ենթարկում»,–ասել է Տիմոշենկոն։
Լեհաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն էլ Յանուկովիչի հետ հանդիպման ժամանակ նրան առաջարկել են անցումային կառավարություն ստեղծել։ Նախարարները նաև կոչ են արել սահմանադրական բարեփոխումներ սկսել և արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնել։
«Reuters»–ն էլ փոխանցում է, որ Եվրամիությունը համաձայնության է եկել արդեն առաջիկա ժամերին պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայում տեղի ունեցող բռնությունների պատասխանատուների նկատմամբ և արգելքներ դնել նրանց մուտքի թույլտվության ու բանկային հաշիվների վրա։
Ի դեպ, Յանուկովիչին արդեն սկսել են լքել սեփական թիմակիցները։ Մասնավորապես, Կիևի քաղաքային խորհրդի նախագահ Վլադիմիր Մակեենկոն հայտարարել է, որ հեռանում է իշխող «Ռեգիոնների կուսակցություն»–ից։
Փոխարենը՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար ՎիտալիԶախարչենկոն հրամայել է մարտականզենք հատկացնել իրավապահներին։
Ուկրաինայի ՊՆ–ից էլ չեն բացառել բանակի միջամտության հնարավորությունը՝ ծայրահեղական խմբավորումների հակաօրինական գործողությունները չեզոքացնելու նպատակով։
Իր հերթին ԿրեմլըներկայացուցիչէուղարկելՈւկրաինա՝ միջնորդելու կողմերի միջև համաձայնություն ձեռք բերելու հարցում։
Մայդանում կրկին հայ է զոհվել
Ուկրաինայում իրավիճակը ծայրաստիճան լարված է։ Պաշտոնապես հաղորդվում է 67 զոհի և 551 վիրավորի մասին։ Ընդդիմության տվյալներով՝ զոհերի թիվը հասնում է 100–ի։ Զոհվել է նաև մեկ հայ։
Եվրամայդանի ակտիվիստ Տատյանա Պեչոնչիկը «Facebook»-ի իր էջում հրապարակել է զոհերի անունները՝ նրանց թվում հիշատակելով նաև հայազգի Գեորգի Հարությունյանին։
Նշենք նաև, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հանդես է եկել ուղերձով՝ ընդդիմությանը կոչ անելով Յանուկովիչի հետ չնստել բանակցությունների:
«Միմիայն պետք է նրա լիազորությունների դադարեցում և քրեական պատասխանատվության ենթարկում»,–ասել է Տիմոշենկոն։
Լեհաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն էլ Յանուկովիչի հետ հանդիպման ժամանակ նրան առաջարկել են անցումային կառավարություն ստեղծել։ Նախարարները նաև կոչ են արել սահմանադրական բարեփոխումներ սկսել և արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնել։
«Reuters»–ն էլ փոխանցում է, որ Եվրամիությունը համաձայնության է եկել արդեն առաջիկա ժամերին պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայում տեղի ունեցող բռնությունների պատասխանատուների նկատմամբ և արգելքներ դնել նրանց մուտքի թույլտվության ու բանկային հաշիվների վրա։
Ի դեպ, Յանուկովիչին արդեն սկսել են լքել սեփական թիմակիցները։ Մասնավորապես, Կիևի քաղաքային խորհրդի նախագահ Վլադիմիր Մակեենկոն հայտարարել է, որ հեռանում է իշխող «Ռեգիոնների կուսակցություն»–ից։
Փոխարենը՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն հրամայել է մարտական զենք հատկացնել իրավապահներին։
Ուկրաինայի ՊՆ–ից էլ չեն բացառել բանակի միջամտության հնարավորությունը՝ ծայրահեղական խմբավորումների հակաօրինական գործողությունները չեզոքացնելու նպատակով։
Իր հերթին Կրեմլը ներկայացուցիչ է ուղարկել Ուկրաինա՝ միջնորդելու կողմերի միջև համաձայնություն ձեռք բերելու հարցում։
7or.am