Տնտեսական

21.02.2014 09:44


25-30 միլիոն դրամ՝ անօթևանների խնդրի լուծման, 220 միլիոն դրամ՝ թափառող շների դեմ պայքարելու համար

25-30 միլիոն դրամ՝ անօթևանների խնդրի լուծման, 220 միլիոն դրամ՝ թափառող շների դեմ պայքարելու համար

«Բանից պարզվում է 2013 թվականին քաղաքապետարանն ու «Երևան հիմնադրամը» միասին մոտ 25-30 միլիոն դրամ են հատկացրել անօթևանների խնդրի լուծմանը, մինչդեռ միայն քաղաքապետարանը թափառող շների դեմ պայքարելու համար հատկացրել է 220 միլիոն դրամ»,–գրում է «Չորրորդ իշխանություն»–ը։

Թերթն ընդգծում է, որ այս աղաղակող անարդարությունն «օբյեկտիվ» պատճառներ ունի։ «Նախ՝ Երևանում անօթևաններն անհամեմատ ավելի քիչ են, քան թափառող շները։ Երկրորդ` անօթևանները երևի դեմ կլինեին, եթե քաղաքապետարանն իրենց դեմ պայքարեր ճիշտ այնպես, ինչպես պայքարում է թափառող շների դեմ (գիշերային կրակոցները լսած կլինեք)։ Երրորդ` թափառող շների վրա ինչ գումար ասես կարելի է դուրս գրել, շները հազիվ թե դիմում-բողոքներ ներկայացնեն, հարցազրույցներ տան և այլն։ Իսկ ահա անօթևանների վրա փողեր դուրս գրելը վտանգավոր է, մեկ էլ տեսար՝ բողոքեցին։ Մի խոսքով՝ անօթևաններից քյար չկա։ Իսկ իշխանություններն, ինչպես հայտնի է, ցանկացած հարցում առաջնորդվում են առավելագույն շահույթի սկզբունքով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «ՉԻ» այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը