Լրահոս

21.02.2014 09:51


ԵՊՀ-ում նոր սկանդալ է հասունանում

ԵՊՀ-ում նոր սկանդալ է հասունանում

«Ժողովուրդ»-ը, հղում անելով իր հավաստի աղբյուրներին, գրում է, որ ԵՊՀ-ում նոր սկանդալ է հասունանում: Պատճառը դարձյալ համացանցում արտահայտված քաղաքական դիրքորոշումն է:

«ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը վերջերս համացանցում միացել է «Խնդրում ենք վերադարձեք, պարո՛ն Քոչարյան» նախաձեռնությանը՝ ուղարկելով իր լուսանկարն ու տվյալները: Բացի այդ՝ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող եւ հակահանրապետական քարոզչություն է իրականացրել:
ՀՀԿ-ի որջը դարձած ԵՊՀ ղեկավարության համար սա արդեն բավարար է, որպեսզի Ղարիբյանին «պատժեն»: Եվ դա արել են նախեւառաջ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խիստ «զգուշացումով», որ նման խմբավորումները համալսարանում կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ»,–գրում է «Ժողովուրդ»-ը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը