Մերկելը, Քեմերոնը, Օբաման և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Ինչպես նշված է Գերմանիայի Արտգործնախարարության պաշտոնական կայքում, նույն երկրի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և ԱՄՆ նախագահ Օբամայի հետ։ Կանցլերը տեղեկացրել է նախագահներին Ուկրաինայում ստեղծված իրավիճակին միջամտելու Ֆրանսիայի, Լեհաստանի և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարների միջնորդական ջանքերի մասին։ Մասնավորապես Օբամայի հետ նրանք պայմանավորվել են պահպանել կապը նաև ընթացիկ օրերին՝ ուկրաինական բախումները դադարեցնող և ժողովրդի շահերից բխող քաղաքական որոշումները խրախուսելով։ Իր հերթին Կրեմլը հաղորդագրություն է տարածել Պուտինի և Մեծ Բրիտանիայի վարչապես Դևիդ Քեմերոնի հեռախոսազրույցի մասին։