Դեկտեմբերի համեմատ՝ ՀՀ-ում միջին ամսական աշխատավարձը նվազել է 17.5 տոկոսով
«Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ ԱՎԾ երեկվա զեկույցից բավական հետաքրքիր պատկեր է պարզվում. օրինակ՝ հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է արդյունաբերական արտադրանքի ծավալը 3.3 տոկոսով, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 33.8 տոկոսով։ Սա, թերևս, այն ցուցանիշն է, որը լավագույնս ապացուցում է Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը։
Հիշո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարում մանրամասն խոսում էր Հայաստանում միջին ամսական աշխատավարձի աճի մասին։ Պարզվում է, սակայն, որ դեկտեմբերի համեմատ՝ ՀՀ-ում միջին ամսական աշխատավարձը նվազել է 17.5 տոկոսով, փոխարենը տեղի է ունեցել 2.8 տոկոս գնաճ, այլ կերպ ասած՝ բնակչությունն ապրում է 20 տոկոս ավելի վատ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։