Լրահոս

21.02.2014 11:17


«Տարածքային կառավարման նախարարության աշխատելաոճը»

«Տարածքային կառավարման նախարարության աշխատելաոճը»

Ուզում եմ մի քիչ խոսել Տարածքային կառավարման նախարարության աշխատելաոճից:
Իբրև նորարարություն՝ ժամանակին ստեղծեցիք միջհամայնքային միավորումներ և մոտավոր մի 10 գյուղի հողի հարկի և գույքահարկի բազա զետեղեցիկ մեկ կառույցում: Այդպիսիներից մեկն էլ Հայանիստ միջհամայնքային միավորումն է: Ասեմ, որ գաղափարն ինքնին ի սկզբանե շատ վատն է և անարդյունավետ: Որի համար բազմիցս միջհամայնքայինի մեջ մտած գյուղեր ժամանակ առ ժամանակ դիմել են մարզպետարան, պետեկամուտների կոմիտե և վերջում տարածքային կառավարման նախարարությունից ստացել մերժում` պատճառաբանվելով, որ տարանջատումը նպատակահարմար չէ: Այժմ Հայանիստ միջհամայնքային միավորման վրա բերեմ տարբեր օրինակներ և ապացուցեմ, որ լավ էլ նպատակահարմար է ցրել միջհամայնքային միավորները և ամեն գյուղի բազա տրամադրել իրենց գյուղին:
1. Մեկ օպերատոր չի կարող նախորդ տարիներից մնացած և ամբողջ հիմնովին խառը, անճշտություններով բազան կարգավորել, խելքի բերել, կատարել դեռևս 1994թ.-ից չփոփոխված տվյալներ, չի կարող իմանալ ամեն գյուղի բնակիչներին և նրանց սեփականությունները, որպեսզի կարողանա հերթականությամբ կատարել բազայում անվանափոխություններ:
2. Այդ անճշտության հետևանքը լինում է այն, որ բազայից տրամադրված արդեն իսկ սխալ ցուցակը անվստահություն է առաջացնում գյուղացու մոտ, նա տեսնելով, որ ամեն անգամ իր սեփականության տվյալները սխալ են և հրաժարվում է հարկ վճարել մինչև չլինի ճշտված:
3. Գյուղացին բողոքում է, որ սեփական գյուղում մուծում է մեքենայի գույքահարկ և չի կարողանում գյուղապետարանից վերցնի մեքենայի գույքահարկի զրոյական (իդեպ բոլոր այդ գյուղերում կան մեքենաներ գրանցված, որոնց սեփականատերերը գալիս են հեռավոր բնակավայրերից), և ստիպված է լինում 10-15 կմ քշելով հասնել Հայանիստ, դա էլ հերիք չէ կամ օպերոտորը տեղում չի լինում, կամ մուծման անդորրագրերն են սխալ լինում, նորից հետ վերադառնալ և այդպես մի ամբողջ գլխացավանք գյուղացու համար:
4. Մարզպետարաններից ժամանակ առ ժամանակ հաշվետվություններ են ուզում, որը, ի դեպ, էլի միջհամայնքայինի պարտականությունն է, էլի չեն կարողանում հստակ տեղեկություն տրամադրել:

Ասածս այն է, որ եթե երբեք նեքին օղակներում չեք աշխատել հարգարժան պետկան մարմիններ, մի՛ ընդունեք նման աննպատակ, անարդյունավետ ծրագրեր: Դրանք է՛լ ավելի են խարխլում համակարգը ` մասնավորապես տեղական ինքնակառավարման համակարգը, մասնավորապես միջհամայնքային միավորումները` ի դեմս Հայանիստ միջհամայնքային միավորման:
Տեղական ինքնակառավարման մարմինները էլ ավելի արդյունավետ կաշխատեն, հարկերն էլ էլ ավելի լավ կհավաքվեն, գյուղացին կվստահի ինքնակառավաման մարմնին` ի դեմս գյուղապետարաններին, երբ ամեն մի գյուղի հողի հարկի և գույքահարկի բազա լինի սեփական համայքնում:
Ալբերտ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը