Լրահոս

21.02.2014 11:52


«Շարմազանովը երևի մոռացել է, թե իր շեֆ Սերժ Ազատիչն ինչ էր խոսում Թուրքիայի մասին»

«Շարմազանովը երևի մոռացել է, թե իր շեֆ Սերժ Ազատիչն ինչ էր խոսում Թուրքիայի մասին»

Շարմազանովը մոռացել է, թե իր շեֆն ինչեր է ասել Թուրքիայի մասին ղարաբաղյան բանակցությունների համատեքստում:
Երեկ տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին: Ի թիվս այլ բաների՝ Շարմազանովը խոսեց ղարաբաղյան խնդրի լուծման մասին, բանակցությունների մասին` նշելով, որ Թուրքիան անելիք չունի բանակցային գործընթացում:
Շարմազանովը երևի մոռացել է, թե իր շեֆ Սերժ Ազատիչը հայ-թուրքական քիրվայության ակտիվ փուլում ինչպես էր խոսում Թուրքիայի մասին: Հիշեցնեմ, որ երբ Աբդուլլա Գյուլը եկավ Երևան՝ ֆուտբոլային հանդիպմանը ներկա լինելու համար նա առաջարկեց Թուրքիայի աջակցությունը ղարաբաղյան բանակցային գործընթացում, իսկ Սերժ Սարգսյանը շատ ուրախ և հրճված ասաց, որ «միայն աննորմալը կհրաժարվի Թուրքիայի աջակցությունից բանակցային գործընթացում»: Այստեղ կա մի քանի տարբերակ.
1. Շարմազանովը համաձայն չէ Սերժ Սարգսյանի հնչեցրած գնահատականների հետ, և, իրոք, ի տարբերություն շեֆի, կարծում է, որ թուրքերն անելիք չունեն բանակցային սեղանի շուրջ:
2. Հաշվի առնելով, որ Շարմազանովը դժվար թե «դուխ» ունենա Սարգսյանի հետ չհամաձայնվելու, այստեղ օգնության է գալիս երկրորդ տարբերակը՝ նա մոռացել է, թե Սերժ Սարգսյանն ինչ կարծիք ունի հիշյալ հարցի շուրջ:

Ինչպես երեւում է, նրանց մոտ բոլոր հարցերում գժանո ցա... Ու սրանց նմանները ղեկավարում են մեր երկիրը...

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը