ԱՄՆ դեսպան. «Յանուկովիչն Ուկրաինային պետք է տանի դեպի նոր ապագա»
Ուկրաինայում ԱՄՆ դեպսպան Ջեֆրի Պայետը հայտարարել է, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչը մինչև նոր ընտրություններ պետք է մնա իր պաշտոնին։
«Յանուկովիչն Ուկրաինան պետք է տանի դեպի նոր ապագա։ Նա դա պետք է անի նոր կառավարության և սահմանադրական բարեփոխումների օգնությամբ»,–CNN հեռուստաալիքին ասել է դեսպանը։
Նա ընդգծել է՝ ի տարբերություն ուկրաինական ընդդիմության՝ ԱՄՆ–ը չի կարծում, որ Յանուկովիչը պետք է հրաժարական տա։
Հիշեցնենք, որ հինգշաբթի Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ բանակցությունների արդյունքում Յանուկովիչը պատրաստակամություն է հայտնել արդեն այս տարի անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։

7or.am