Լրահոս

21.02.2014 13:02


Միջազգային համագործակցություն` աջակցելու Հայաստանում էկոտուրիզմի զարգացմանը

Միջազգային համագործակցություն` աջակցելու Հայաստանում էկոտուրիզմի զարգացմանը

Այսօր՝ փետրվարի 21-ին, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ), Կովկասի բնության հիմնադրամը (ԿԲՀ) և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

Ըստ հուշագրի՝ Կողմերը սկսում են ռազմավարական համագործակցություն Հայաստանի Հանրապետությունում էկոտուրիզմը Բնության հատուկ պահպանվող տարածքներում և այդ տարածքներին հարակից համայնքներում զարգացնելու նպատակով:

Հուշագիրը ստորագրեցին ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնը և «WWF» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Հուշագրի համաձայն՝ Կողմերը համատեղ կմշակեն և կիրականացնեն ծրագրեր էկոտուրիզմի զարգացումը խթանելու և դեպի բնության հատուկ պահպանվող տարածքներ և կից համայնքներ ներդրումների հոսք ուղղորդելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը