Այսօր՝ 14:00-ին, Ուկրաինայում նախատեսվում է ստորագրել քաղաքական ճգնաժամից դուրս գալու համաձայնագիրը
Բանակցություններիմասնակիցներն առաջիկայում կստորագրեն Ուկրաինայի քաղաքական ճգնաժամից դուրս գալու համաձայնագիրը։ Այս մասին ասվում է այդ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի գրասենյակի տարածած հայտարարությունում։ «Lenta.ru»-ի փոխանցմամբ՝ այդ համաձայնագրի ստորագրումը նախատեսված է երևանյան ժամանակով ժամը 14:00-ին:
Հիշեցնենք, որ Յանուկովիչի հետ բանակցություններին մասնակցել էին ընդդիմության, Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարները և ՌԴ ներկայացուցիչը:
Ինը ժամ տևած հանդիպումն ավարտվել էր տեղի ժամանակով առավոտյան 7:30–ին:
Մինչ այդ Գերագույն ռադայի նախագահը ստորագրել է Ուկրաինայում մարդկային զոհերի հանգեցրած բռնության գործադրումը դատապարտող որոշումը:
Այսօր՝ 14:00-ին, Ուկրաինայում նախատեսվում է ստորագրել քաղաքական ճգնաժամից դուրս գալու համաձայնագիրը
Բանակցությունների մասնակիցներն առաջիկայում կստորագրեն Ուկրաինայի քաղաքական ճգնաժամից դուրս գալու համաձայնագիրը։ Այս մասին ասվում է այդ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի գրասենյակի տարածած հայտարարությունում։ «Lenta.ru»-ի փոխանցմամբ՝ այդ համաձայնագրի ստորագրումը նախատեսված է երևանյան ժամանակով ժամը 14:00-ին:

7or.am