Լրահոս

21.02.2014 13:22


Գողություն Նոր Նորքում՝ «Օրանժ»-ի սպասարկման սրահից

Գողություն Նոր Նորքում՝ «Օրանժ»-ի սպասարկման սրահից

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում, փետրվարի 11-ին՝ ժամը 09.00-ին, հաղորդում է ստացվել, որ «Օրանժ» ՓԲԸ սպասարկման սրահից գողություն է կատարվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ փետրվարի 10-ի ժամը 20.10-ից մինչեւ փետրվարի 11-ի ժամը 08.50-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Երեւանի Գայի պողոտայում գործող, նշված ընկերության սպասարկման սրահի մենեջերի առանձնասենյակի տանիքը քանդելով, առաստաղը հանելով, մտել են ներս եւ գողացել 720.000 դրամ, տարբեր տեսակի 7 բջջային հեռախոսներ` պատճառելով 1.270.000 դրամի նյութական վնաս:

Այս խորագրի վերջին նյութերը