Լրահոս

21.02.2014 13:43


«ԿԸՀ-ն ծրագրել է գնել 30 կգ լվացքի փոշի եւ 55 հատ լվացող տարբեր նյութեր»

«ԿԸՀ-ն ծրագրել է գնել 30 կգ լվացքի փոշի եւ 55 հատ լվացող տարբեր նյութեր»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2014թ. գնումների պլանում կարելի է ուշագրավ դրվագների հանդիպել. Այս գերատեսչությունը, օրինակ, ծրագրել է գնել 24 հատ ավել, 30 հատ օճառ, 4,5 կգ լվացքի փոշի եւ երկու լիտր էթիլ սպիրտ։ Իսկ ահա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս տարի գնելու է 10 հատ ավել, 60 հատ օճառ, 60 հատ փոշու հավաքման ու 60 հատ էլ՝մաքրող կտոր։ Այս ամենից բացի՝ ԿԸՀ-ն ծրագրել է գնել 30 կգ լվացքի փոշի եւ 55 հատ լվացող տարբեր նյութեր։ Եվ այդ ամենը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Բնականաբար, հարց առաջացավ, թե ինչու ենք հենց այս երկու գերատեսչությունների գնումների պլանները ներկայացնում։ Պատասխանը պարզ է. երկուսն էլ դե ֆակտո ունեն նույն գործառույթը՝ զբաղված են թվանկարչությամբ։ Պարզապես մեկը վիճակագրական տվյալներն է նկարում, մյուսը՝ ընտրությունների արդյունքները»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը