Լրահոս

21.02.2014 13:48


Յուրի Վարդանյանի քաջագործությունների թոփ տասնյակը

Յուրի Վարդանյանի քաջագործությունների թոփ տասնյակը
1. ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակի ցուցանակն անձամբ պոկել է եւ հայտարարել, որ այդ աշխատասենյակը ծառայելու է որպես նախարարության խորհրդակցությունների սենյակ
2. Դպրոցականների համաշխարհային օլիմպիադա մեկնելու նպատակով Հայաստանի մասնակիցների համար ձեռք չեն բերվել ավիատոմսեր եւ նրանք ժամանելով օդանավակայան չեն կարողացել Բրազիլիա մեկնող ինքնաթիռ բարձրանալ
3. Առանց համապատասխան իրավական հիմքի, թյուրիմացության մեջ գցելով ՀՀ կառավարությանը, աշխատանքից ազատել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանին
4. Պարբերաբար լուրջ ընդհարումներ է ունենում բռնցքամարտի ֆեդերացիայի հետ` չհաստատելով ֆեդերացիայի կողմից նշանակված բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզչին, չի միջնորդում բանակում ծառայող մարզիկներին հերթական մարզական հավաքին մասնակցելու համար
5. Պետական բյուջետային միջոցներով ձեռք է բերել չարդարացված թանկարժեք նվերներ
6. Առանց իրավական հիմքերի պայմանագիր է կնքել ՌԴ հետ, մասնավոր ընկերության պատկանող Ծաղկաձորի մարզաբազան շահագործելու վերաբերյալ
7. Խոչընդոտում է Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Հրանտ Շահինյանի արդեն պատրաստի արձանի տեղադրման աշխատանքներին
8. Չի իրականացրել «ՀՀ բյուջետային մանկապատանեկան մարզադպրոցների ռազմավարական զարգացման և նրանցում աշխատող մարզիչ մանկավարժների և ղեկավար անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի և հավելավճարների վարման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշումը
9. Չի իրականացրել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին նվիրված ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում 2013 թվականին ՀԱՕԿ-ի հետ համատեղ անցկացվելիք մարզական փառատոնի կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանը և հոբելյանական միջոցառումներին նվիրված ծրագիրը
10. Չի կատարել «ՀՀ-ում բնակվող օլիմպիական խաղերի հաղթողների, մրցանակակիրների, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերի ր շախմատի աշխարհի չեմպիոններին ցմահ ՀՀ նախագահի անվանական թոշակ հատկացնելու մասին» ՀՀ նախագահի կարգադրության մեջ կատարված փոփոխությունները, համաձայն որի թոշակ է սահմանվել նաև օլիմպիական խաղերի մրցանակակիրների համար

Այս խորագրի վերջին նյութերը