Լրահոս

21.02.2014 14:36


Լավրով. «Արևմուտքը Սիրիայում ահաբեկչությունն արդարացնելու գայթակղություն ունի»

Լավրով. «Արևմուտքը Սիրիայում ահաբեկչությունն արդարացնելու գայթակղություն ունի»

Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է նաև, որ իրենք ՄԱԿ–ի ԱԽ–ին ներկայացրել են իրենց առաջարկները, որպեսզի խորհուրդն ընդունի ահաբեկչությունը դատապարտող փաստաթուղթ նրա բոլոր դրսևորումներում։ Մոսկվան ելնում է նրանից, որ «փաստաթուղթն ուսումնասիրվում է գործընկերների կողմից, որոնք գայթակղություն ունեն՝ արդարացնելու ահաբեկչության վտանգը նրանով, որ վարչակարգը ոչ մի կերպ չի անհայտանում»։

«Մենք դրա հետ համամիտ չենք և կարծում ենք, որ ահաբեկչությունը ոչնչով չի կարող արդարացված լինել,– ընդգծել է նախարարը։–Եվ հիմա, երբ ՄԱԿ–ի ԱԽ–ում քննարկվում է մարդասիրական ճգնաժամի բանաձևը, այնտեղ ներառված են մեր մի շարք առաջարկներ... Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը պետք է միավորվեն ահաբեկչության դեմ պայքարում»։ Այս մասին փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը