Լրահոս

21.02.2014 15:10


«Կուշտ գոմեշի դեմքի արտահայտությունով այս չինովնիկի ականջներից պետք է ձգել մի լավ»

«Կուշտ գոմեշի դեմքի արտահայտությունով այս չինովնիկի ականջներից պետք է ձգել մի լավ»

Արդեն դադարել եմ զարմանալ մեր որոշ չինովնիկների հղփացածության ու մեծամասնություն կազմող հասարակության հատվածի հանդեպ դրսևորվող հեգնական վերաբերմունքից: Խնդրեմ, հերթական նման հաստավիզը ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն է, ով, խոսելով պարտադիր կուտակայինի վերաբերյալ հնչող դժգոհությունների մասին, բառացիորեն հայտարարել է հետևյալը.

«Էս օրենքը 2010-ին ընդունվել ա, բացատրում, բացատրում ենք, էլի քիչ ա: Երբ որ առաջին գումարները ներդրվեն մարդկանց հաշիվներում, մարդիկ կհամոզվեն: Երբ որ ասում են՝ դեմ եմ, ավելի մատչելի բացատրեք, պիտի ասենք՝ կներեք, արդեն պիտի հավատաք: Քանի որ մենք ունենք շատ մեծ քանակ անիրազեկ ու անգրագետ քաղաքացիների, մենք իրենց փոխարեն պատասխանատվություն ենք ստանձնում: Դրա համար մենք պիտի պարտադրանքի ուժով համախմբվենք»

Կուշտ գոմեշի դեմքի արտահայտությունով այս չինովնիկի ականջներից պետք է մի լավ ձգել, որպեսզի նա մեկընդմիշտ սերտի այն պարզ դասը, որ ինքը՝ ժողովրդի ծառան, երբեք ու ոչ մի պարագայում իրավունք չունի անգրագետ կոչել այդ ժողովրդի շատ մեծ քանակին, առավել ևս, երբ այդ շատ մեծ քանակ ասելով, ի նկատի ունի կուտակայինի դեմ ըմբոստացած զանգվածին, որի զգալի մասը, ի տարբերություն ձրիակեր բանկիր-վաշխառու Երիցյանի, ավելի քան գրագետ է ու իր ապրուստը ստեղծում է ռեալ բարիք ստեղծելով, ոչ թե մարդկանցից տոկոսներ շորթելով:

Գեղամ Ասլամազյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը