Սոչիում կհանդիպեն Տիգրան Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը
Փետրվարի 24–ին Սոչիում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը բանակցություններ կանցկացնի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ կառավարության պաշտոնական կայքից։
Տիգրան Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը կքննարկեն առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր, այդ թվում և էներգետիկ, արդյունաբերական և ենթակառուցվածքային համատեղ ծրագրերը։
Բացի այդ, ծրագրվում է շոշափել Եվրասիական ներգրավվածության գործընթացին Հայաստանի մասնակցության թեման։

7or.am