«Դուրս գալ ճգնաժամից հնարավոր է միայն կոնսոլիդացման գործոնի պարագայում»
Այսօրվա քաղաքական գործընթացները, ընդդիմության լայն համագործակցությունը, այդ ամենի հիմնական շարժառիթները պետք է տանեն նրան, որ բոլորը մի կողմ թողնեն իրենց կուսակցական բարդույթները, նախկին տարաձայնությունները և միասնական կռիվ տան երկիրը ներսից հոշոտող վարչակարգին: Ընդդիմադիր կուսակցություններն ու ուժերը կարող են ունենալ տարբեր նպատակներ, գաղափարներ, շահեր, բայց բոլորին այսօր պետք է միավորի մեկ գերակա խնդիր` պետության գոյության հարցը, որը, հանգամանքների բերումով, այսօր պայմանավորված է նախ և առաջ իշխանափոխության անհրաժեշտությամբ: Առանց վերջին խնդրի լուծման` որևէ բան փոխելն անհնարին է, Հայաստանի պատմության վերջին 20 տարին դա է ապացուցում: Մեզ անհրաժեշտ է դուրս գալ ճգնաժամից, ազատվել մակաբույծից, ապա ազատ ընտրություններ անցկացնելու միջոցով որոշել երկրի զարգացման հետագա կուրսը: Այս ամենը, սակայն, հնարավոր է միայն կոնսոլիդացման գործոնի պարագայում:
«Դուրս գալ ճգնաժամից հնարավոր է միայն կոնսոլիդացման գործոնի պարագայում»
Այսօրվա քաղաքական գործընթացները, ընդդիմության լայն համագործակցությունը, այդ ամենի հիմնական շարժառիթները պետք է տանեն նրան, որ բոլորը մի կողմ թողնեն իրենց կուսակցական բարդույթները, նախկին տարաձայնությունները և միասնական կռիվ տան երկիրը ներսից հոշոտող վարչակարգին: Ընդդիմադիր կուսակցություններն ու ուժերը կարող են ունենալ տարբեր նպատակներ, գաղափարներ, շահեր, բայց բոլորին այսօր պետք է միավորի մեկ գերակա խնդիր` պետության գոյության հարցը, որը, հանգամանքների բերումով, այսօր պայմանավորված է նախ և առաջ իշխանափոխության անհրաժեշտությամբ: Առանց վերջին խնդրի լուծման` որևէ բան փոխելն անհնարին է, Հայաստանի պատմության վերջին 20 տարին դա է ապացուցում:
Մեզ անհրաժեշտ է դուրս գալ ճգնաժամից, ազատվել մակաբույծից, ապա ազատ ընտրություններ անցկացնելու միջոցով որոշել երկրի զարգացման հետագա կուրսը: Այս ամենը, սակայն, հնարավոր է միայն կոնսոլիդացման գործոնի պարագայում:
Վազգեն Պետրոսյանի ֆեսյբուքյան էջից: