«Դ!եմ եմ» անդամը՝ Ներսես Երիցյանին. «Անգրագետը դուք եք»
Սիրելի՛ հայրենակիցներ, ԿԲ նախագահի տեղակալ Երիցյանի արտահայտության վերաբերյալ միայն մի բան կարելի է ասել՝ ախր, ինքը մեր Հայաստանի գլխավոր սանտեխնիկն է, ինչպես իրեն թույլ տվեց մեզ վիրավորել: Մեռնեմ քո գրագետ ու խելոք ուղեղին, ի՞նչ ուղեղով էիր մտածում, որ 2010թ. հոկտեմբերի 28-ին, որպես ՀՀ Էկոնոմիկայի նախարար, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի հետ կնքեցիր պայմանագիր ու նախարարության կողմից զուգարաններ ձեռք բերելու և տեղադրելու նպատակով հիմնադրամին վճարեցիր 100.000.000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամ: Շատ կուզենայի մի հատ ձեր ուղեղի ռենտգենի պատասխանը տեսնեի՝ արդյոք այնտեղ ծալքեր կա՞ն, թե ոչ: Անգրագետը դուք եք, որ Հայաստանի բյուջեն ճեղքեր է տվել, միայն մսխել եք ու շարունակում եք մսխել, ու մենք ոչ թե անգրագետ ենք, այլ մեղավոր ենք, որ քո նմանը մինչև հիմա շարունակում է պաշտոնավարել ու պատասխանատվության չի ենթարկվել մեր փողերն աննպատակ ու ոչ արդյունավետ ծախսելու համար: Երկրորդ՝ դուք դրանով վիրավորել եք նաև ՀՀ սահմանադրական դատարանի անդամներին, քանի որ մենք 100% համոզված ենք, որ այդ ձեր օրենքը հակասահմանադրական է, իմացի՛ր, որ մեր անգրագետների շարքերում են դասվելու նաև ՀՀ ՍԴ անդամները: Ուրեմն, սրանից հետո, լսում ե՞ս, ա՛յ գլխավոր սանտեխնիկ, այլևս այդ տոնով չխոսես ու բարձրաձայն ներողություն կխնդրես քո արտահայտության համար: Մի խումբ գրագետ ու պահանջատեր քաղաքացիներից:
«Դ!եմ եմ» անդամը՝ Ներսես Երիցյանին. «Անգրագետը դուք եք»
Սիրելի՛ հայրենակիցներ,
ԿԲ նախագահի տեղակալ Երիցյանի արտահայտության վերաբերյալ միայն մի բան կարելի է ասել՝ ախր, ինքը մեր Հայաստանի գլխավոր սանտեխնիկն է, ինչպես իրեն թույլ տվեց մեզ վիրավորել:
Մեռնեմ քո գրագետ ու խելոք ուղեղին, ի՞նչ ուղեղով էիր մտածում, որ 2010թ. հոկտեմբերի 28-ին, որպես ՀՀ Էկոնոմիկայի նախարար, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի հետ կնքեցիր պայմանագիր ու նախարարության կողմից զուգարաններ ձեռք բերելու և տեղադրելու նպատակով հիմնադրամին վճարեցիր 100.000.000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամ:
Շատ կուզենայի մի հատ ձեր ուղեղի ռենտգենի պատասխանը տեսնեի՝ արդյոք այնտեղ ծալքեր կա՞ն, թե ոչ: Անգրագետը դուք եք, որ Հայաստանի բյուջեն ճեղքեր է տվել, միայն մսխել եք ու շարունակում եք մսխել, ու մենք ոչ թե անգրագետ ենք, այլ մեղավոր ենք, որ քո նմանը մինչև հիմա շարունակում է պաշտոնավարել ու պատասխանատվության չի ենթարկվել մեր փողերն աննպատակ ու ոչ արդյունավետ ծախսելու համար: Երկրորդ՝ դուք դրանով վիրավորել եք նաև ՀՀ սահմանադրական դատարանի անդամներին, քանի որ մենք 100% համոզված ենք, որ այդ ձեր օրենքը հակասահմանադրական է, իմացի՛ր, որ մեր անգրագետների շարքերում են դասվելու նաև ՀՀ ՍԴ անդամները: Ուրեմն, սրանից հետո, լսում ե՞ս, ա՛յ գլխավոր սանտեխնիկ, այլևս այդ տոնով չխոսես ու բարձրաձայն ներողություն կխնդրես քո արտահայտության համար:
Մի խումբ գրագետ ու պահանջատեր քաղաքացիներից:
Մերի Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից