Լրահոս

21.02.2014 16:54


«Ակնհայտ է, որ ԲՀԿ 7-րդ համագումարը մեծ ռեզոնանս է ստացել»

«Ակնհայտ է, որ ԲՀԿ 7-րդ համագումարը մեծ ռեզոնանս է ստացել»

Երեկ՝ ուշ երեկոյան, Էդուարդ Շարմազանովը փորձեց, կրկնվեմ՝ միայն փորձեց, կարծիք արտահայտել, քանի որ դա քաղաքական գործչի, մամուլի խոսնակի կամ, առավել ևս, խորհրդարանի փոխնախագահին ոչ հարիր մտքերի շարադրանք էր:
Ակնհայտ է, որ ԲՀԿ 7-րդ համագումարն իրենից հասարակական սպասվածից մեծ ռեզոնանս է ստացել, որը միանշանակ չի կարող չանհանգստացնել իշխանական ուժերին: Խոսքերիս վառ ապացույցին կրկին ականատեսը եղանք երեկ երեկոյան՝ հհկական բարձրաստիճան անձի շուրթերից: Այն, որ Է. Շարմազանովը ԲՀԿ գործունեությանն աչալուրջ հետևող պերսոնաներից է, դա ակնհայտ է, բայց որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վճռականությունն ու հասարակության աջակցությունն այս կարգի տարակուսանք, բառերի, մտքերի և գործողությունների կոլապս կառաջացնի ՀՀԿ մամուլի խոսնակի մոտ, թերևս սպասվածից մեծ անակնկալ էր, քանզի կուսակցության կարծիքն ու խոսքը հնչեցնող և մեկնաբանող անձը պետք է տիրապետի քաղաքական էթիկայի կանոններին և, ամենակարևորը, չփորձի անհարգալից մտքեր արտահայտել ժողովրդի լայն զանգվածների դիրքորոշման ու համոզմունքների հանդեպ:

ԲՀԿ Քաղաքական Խորհրդի անդամ Հրաչյա Բասմաջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը