Տ. Ուրիխանյան. «Չափերից անցնելու դեպքում գլխներին կստանան այնպիսի պատասխաններ, որ քիչ չի թվա»
Հարգելի հայրենակիցներ, կարող եք ասել` ո՞րն է պատճառը, որ երիտհանրապետական պատգամավորներն ու կանայք հերթական ագրեսիվ գրոհը սկսեցին ԲՀԿ պատգամավորների նկատմամբ: Ինչու՞մ է կայանում վիրավորանքների իմաստը: Մի՞թե չեն հասկանում մի պարզ իրողություն`մենք խոսում ենք երկրում առկա խնդրից, իսկ նրանք հասցնում են վիրավորանքներ, մենք քննադատում ենք արատավոր երևույթները, իսկ նրանք մեզ հեգնում են, չէ որ դրանից իրենք իրենց են էլ ավելի կործանում ու արժանանում հակակրանքի ժողովրդի կողմից: Մենք ասում ենք`ժողովուրդը վատ է ապրում, իրենք մեզ ասում են «վատը» դուք եք: Ի՞նչ եք կարծում կկարողանան նույն այդ մարդիկ դուրս գալ փողոց ու նույն ցինիզմով և մեծամտությամբ արտահայտվել: Թե՞ նրանց համար փողոց դուրս գալն ընդհանրապես խնդիր է: ՀՀկ-ի խոսնակն ասաց`«զարմանում եմ, որ զարմանում եք ԲՀԿ-ի քայլերի կապակցությամբ»: Ասեմ, որ իրենց դեռ առջևում զարմանալու շատ մեծ առիթներ են սպասում, ու մենք անպայման տալու ենք իրենց այդ առիթները: Ինչ վերաբերում է վիրավորանքներին, վստահ եմ նրանք էլ լավ գիտեն, որ չափերից անցնելու դեպքում գլխներին կստանան այնպիսի պատասխաններ, որ քիչ չի թվա: Բայց դե մենք ձեզ հետ գիտենք, թե իրականում ինչ են ուզում արած լինել`պարզապես խոչընդոտել, զբաղեցնել, մի խոսքով զզվացնել, որ ժամանակներս չհերիքի իրենց իսկ արածների դեմ պայքարելու: Հիմա էլ մի նոր ձև են ընտրել`օրումեջ կերպարանափոխվելու արդյունքում իշխանություններից փող ստացած (ասենք 20.000.000դր. արտասահմանում բուժման համար) վաղուց մարած գործիչներին են մեր հասցեին խոսացնում... Ինչևէ, հարգելի բարեկամներ, մի քանի րոպե ազատ ժամանակ գտա ու կիսվեցի ձեզ հետ այս մտքերով:
Տ. Ուրիխանյան. «Չափերից անցնելու դեպքում գլխներին կստանան այնպիսի պատասխաններ, որ քիչ չի թվա»
Հարգելի հայրենակիցներ, կարող եք ասել` ո՞րն է պատճառը, որ երիտհանրապետական պատգամավորներն ու կանայք հերթական ագրեսիվ գրոհը սկսեցին ԲՀԿ պատգամավորների նկատմամբ: Ինչու՞մ է կայանում վիրավորանքների իմաստը: Մի՞թե չեն հասկանում մի պարզ իրողություն`մենք խոսում ենք երկրում առկա խնդրից, իսկ նրանք հասցնում են վիրավորանքներ, մենք քննադատում ենք արատավոր երևույթները, իսկ նրանք մեզ հեգնում են, չէ որ դրանից իրենք իրենց են էլ ավելի կործանում ու արժանանում հակակրանքի ժողովրդի կողմից: Մենք ասում ենք`ժողովուրդը վատ է ապրում, իրենք մեզ ասում են «վատը» դուք եք: Ի՞նչ եք կարծում կկարողանան նույն այդ մարդիկ դուրս գալ փողոց ու նույն ցինիզմով և մեծամտությամբ արտահայտվել: Թե՞ նրանց համար փողոց դուրս գալն ընդհանրապես խնդիր է: ՀՀկ-ի խոսնակն ասաց`«զարմանում եմ, որ զարմանում եք ԲՀԿ-ի քայլերի կապակցությամբ»: Ասեմ, որ իրենց դեռ առջևում զարմանալու շատ մեծ առիթներ են սպասում, ու մենք անպայման տալու ենք իրենց այդ առիթները:
Ինչ վերաբերում է վիրավորանքներին, վստահ եմ նրանք էլ լավ գիտեն, որ չափերից անցնելու դեպքում գլխներին կստանան այնպիսի պատասխաններ, որ քիչ չի թվա: Բայց դե մենք ձեզ հետ գիտենք, թե իրականում ինչ են ուզում արած լինել`պարզապես խոչընդոտել, զբաղեցնել, մի խոսքով զզվացնել, որ ժամանակներս չհերիքի իրենց իսկ արածների դեմ պայքարելու:
Հիմա էլ մի նոր ձև են ընտրել`օրումեջ կերպարանափոխվելու արդյունքում իշխանություններից փող ստացած (ասենք 20.000.000դր. արտասահմանում բուժման համար) վաղուց մարած գործիչներին են մեր հասցեին խոսացնում...
Ինչևէ, հարգելի բարեկամներ, մի քանի րոպե ազատ ժամանակ գտա ու կիսվեցի ձեզ հետ այս մտքերով:
Տիգրան Ուրիխանյանի ֆեյսբուքյան էջից